
Հունական AEGEAN AIRLINES ավիաընկերությունը թռիչքներ է սկսում Հունաստանի Սալոնիկ քաղաքից Թբիլիսի:
Ըստ տեղեկության՝ ավիաընկերությունը թռիչքները կսկսի հունիսի 2-ից և կիրականացնի շաբաթական երկու անգամ՝ երեքշաբթի և ուրբաթ օրերին։
Այս պահին AEGEAN AIRLINES-ը թռիչքներ է իրականացնում Հունաստանի մայրաքաղաք Աթենքից Թբիլիսիի օդանավակայան։