
Շվեյցարական Edelweiss ավիաընկերությունը 2025 թվականի ապրիլի 13-ից թռիչքներ կսկսի Ցյուրիխ-Թբիլիսի-Ցյուրիխ երթուղով։
Թռիչքները կիրականացվեն Airbus 320 ինքնաթիռներով շաբաթական երկու անգամ՝ երեքշաբթի և շաբաթ օրերին:
Տոմսերն այժմ հասանելի են ավիաընկերության կայքում։
Վրաստանի իշխանության դիտարկմամբ` թռիչքների մեկնարկը կխթանի շվեյցարացի զբոսաշրջիկների հոսքը Վրաստան: