
Վրաստանի Պետական անվտանգության ծառայության տեղեկատվությամբ, Խաշուրիի մունիցիպալիտետի Չորչանա գյուղի մոտակայքում, օկուպացիոն ուժերի ներկայացուցիչները կենտրոնական իշխանության կողմից վերահսկվող տարածքում պատնեշների անօրինական տեղադրումներ են արել, ինչը դիտարկվում է որպես անօրինական բորդերիզացիա:
Ծառայության տեղեկատվությամբ, ընթանում են խորհրդատվություններ միջազգային գործընկերների հետ, որպեսզի կարճ ժամանակահատվածում տեղի ունենա միջադեպերի կանխարգելման և դրանց արձագանքման մեխանիզմների հերթական հանդիպումը, որտեղ կդրվի անօրինական տեղադրումների հարցը:
«Այս տարածքներում օկուպացիոն ուժերի սադրիչ գործողությունները դրված են եղել ինչպես միջադեպերի կանխարգելման և դրանց արձագանքման մեխանիզմների հերթական հանդիպմանը, այնպես էլ Ժնևյան բանակցություններին»,- հայտնում են ՊԱԾ-ից: