
ԼԳԲՏ համայնքի միջոցառումներին դեմ հանդես եկողները հավաքվել են քաղաքի տարբեր հատվածներում՝ չնայած նրան, որ ԼԳԲՏ-ի «Արժանապատվության երթը» հետաձգվել է։
Tbilisi Pride-ի նախատեսած միջոցառումներին դեմ քաղաքացիների մի խումբը վաղ առավոտյան՝ ժամը 06:00-ից գտնվում է ՆԳ նախարարության շենքի մոտ, մեկ այլ խումբ հավաքվել է Թբիլիսիի Հանրապետության հրապարակում, իսկ ժամը 10:00-ից Վերայի այգում են:
«Pride-ը պաշտոնապես չի չեղարկվել, սա ընդամենը նրանց արձագանքն է մեր բողոքին: Այստեղ ենք հավաքվել, այդ պատճառով էլ չեկան: Եթե մենք ցրվենք, ի հեճուկս կհավաքվեն մեր նախատեսած վայրում` Վերայի այգում»,- ասել է բողոքի կազմակերպիչներից Ալեքսանդրե Փալավանդիշվիլին։