
Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Մարկ Քլեյթոնն ասել է, որ չնայած աշխարհում առկա մարտահրավերներին, Վրաստանը դեռ լավ է առաջ շարժվում:
Դեսպանի գնահատմամբ` Վրաստանի տնտեսությունը շարունակում է հնարավորինս հետաքրքիր մնալ օտարերկրյա ուղղակի ներդրումների համար։
«Այնուամենայնիվ, ներկայիս մարտահրավերները հուշում են, որ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Վրաստանի տնտեսությունը հնարավորինս գրավիչ դառնա օտարերկրյա ուղղակի ներդրումների համար, և սա է պատճառը, որ Մեծ Բրիտանիայի ներդրողների խորհուրդը հպարտությամբ է աջակցում դրան: Սա ֆանտաստիկ հնարավորություն է ներդրողների և կառավարության ուղիղ երկխոսության համար և լավագույն միջոցն է, որ Վրաստանը մնա ներդրողների համար հետաքրքիր երկիր»,- ասել է դեսպանը: