Վրաստանի չլեգիտիմացված խորհրդարանում կայացավ Միխեիլ Կղավելաշվիլիի երդմնակալությունը, որին ներկա էր նաև «Վրացական երազանք»-ի պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին։
«Վրացական երազանք»-ն արարողությանը չէր հրավիրել Վրաստանում հավատարմագրված դիվանագետներին։ Ներկա չէին նաև ընդդիմության ներկայացուցիչները։
Երդմակալությունը զուգահեռ, մայրաքաղաքում ցույցեր են ընթանում։ Ժողովուրդն իր աջակցությունն է հայտնում լեգիտիմ համարվող նախագահին՝ Սալոմե Զուրաբիշվիլիին։
Հիշեցնենք, Վրաստանի ոչ լեգիտիմ խորհրդարանը դեկտեմբերի 14-ին երկրի 6-րդ նախագահ ընտրեց հակարևմտայն հռետորաբանությամբ հայտնի Միխեիլ Կղավելաշվիլիին։
Ընտրությանը մասնակցել են միայն իշխող ուժի պատգամավորները. Մեկ թեկնածուով ընտրություններում Կղավելաշվիլիի թեկնածությանը կողմ է քվեարկել ընտրական կոլեգիայի 224 անդամ:
Նշենք, որ Սալոմե Զուրաբիշվիլին և ընդդիմությունը չեն ընդունում ընտրության արդյունքները. ԵՄ անդամ երկրները և ԱՄՆ-ն Վրաստանի միակ լեգիտիմ նախագահ են ճանաչում Սալոմե Զուրաբիշվիլիին։