
Չինաստանի Շենճեն քաղաքում կայացել է վրացական գինու համտես՝ ներմուծողների և դիստրիբյուտորների համար։ Վրացական գինու շնորհանդեսը վարել է Tasting Annex գինու և ալկոհոլային խմիչքների խորհրդատվական ընկերության հիմնադիր Ռեյնթրի Ջուն Վեյը։
Միջոցառման հաղորդավարը համտեսին զուգահեռ ներկայացրել է վրացական գինու և ժամանակակից արդյունաբերության պատմությունը։
Միջոցառմանը ներկայացվել են 9 տարբեր գինեգործական ընկերությունների արտադրանքներ։
Չինաստանում այս տարի՝ 2022 թվականին, գինու ազգային գործակալության աջակցությամբ կանցկացվեն տարբեր մարքեթինգային միջոցառումներ։
Հունվար ամսից մինչև մայիս Վրաստանից Չինաստան է արտահանվել 2,4 մլն շիշ գինի (աճը՝ 29%)։