
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինը շնորհավորել է Սալոմե Զուրաբիշվիլիին՝ նախագահ ընտրվելու կապակցությամբ:
«Սրտանց շնորհավորում եմ Վրաստանի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Չինաստանը և Վրաստանը կապված են բարեկամական և համագործակցային հարաբերություններով: Դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց հետո մեր երկու պետությունների հարաբերությունների զարգացումը տեղի է ունենում համագործակցության տարբեր ոլորտներում: Մեծ կարևորություն եմ տալիս մեր երկրների հարաբերությունների զարգացմանը և ցանկանում եմ համատեղ ուժերով Չինաստան-Վրաստան բարեկամական հարաբերությունները նոր մակարդակի հասցնել, ինչն օգտակար կլինի մեր երկրներին և ժողովուրդներին»,- ասվում է Սի Ցզինպինի ուղերձում: