
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեի հաղորդմամբ՝ Վրաստանը Չինաստանից կստանա արագ թեստեր կորոնավիրուսի նոր տիպի վարակը հայտնաբերելու համար:
«Մենք խոսում ենք այն թեստերի մասին, որոնք կորոնավիրուսային վարակը հայտնաբերում են ավելի արագ, քան առկա միջոցները, բայց այս նոր թեստերը դեռ չեն հաստատվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից»,- ճեպազրույցում ասել է Գամկրելիձեն:
Ըստ նրա, Չինաստանը 1000 թեստ կնվիրի Վրաստանին, թեև պետք է սպասել ԱՀԿ-ի հաստատմանը՝ թեստերն օգտագործելու համար: