Չինարա Կոջաևա. կանանց աշխատանքային իրավունքներ

«Ալիք Մեդիան» «Շրջանային մեդիան՝ կանանց աշխատանքային խտրականության դեմ» նախագծի շրջանակներում ներկայացնում է տեսանյութերի շարք: Տեսանյութերում Վրաստանում բնակվող, տարբեր էթնիկ խմբերի 5 կանայք խոսում են աշխատանքային հարաբերություններում իրենց առջև ծառացած խնդիրների, իրենց համայնքում գոյություն ունեցող կարծրատիպերի ու գենդերային խտրականության մասին:

Չինարա Կոջաևան Քվեմո Քարթլիի շրջանից է, գտնում է, որ նախքան աշխատանքային իրավունքների մասին խոսելը, պետք է շեշտը դնել կրթության իրավունքի վրա: Տարիներ առաջ, երբ իր գյուղի ավանդույթների համաձայն, հայրն արգելել է կրթություն ստանալ ու ստիպել է ամուսնանալ իր իսկ ընտրած փեսացուի հետ, Չինարան մեկ որոշմամբ փոխել է կյանքի ուղղությունը, դիմել համապատասխան մարմիններին: Այսօր Չինարան ավարտել է դպրոցն ու ընդունվել համալսարան, իրեն երջանիկ է զգում: Ալիքի հետ զրույցում Չինարան կիսվում է իր պատմությամբ ու աղջիկներին հորդորում պայքարել իրենց իրավունքների համար: