Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն արձագանքել է Անակլիայի խորջրյա նավահանգստի նախագծի ներդրողին բացահայտելու մրցույթում չինական ընկերության հաղթանակին։ Վարչապետն առանձնահատուկ կարևորում է չինական ընկերության ընտրությունը:
«Չինական ընկերության հետ կապված շատ շահարկումներ ենք լսել։ Այս պահին սա չինական խոշորագույն պետական ընկերություններից մեկն է, որն ունի ամենամեծ փորձը, այդ թվում՝ այս կարգի նախագծերի իրականացման շատ մեծ փորձ, նրանք շատ լավ հայտ են ներկայացրել այս նախագծի մշակման վերաբերյալ», — ասել է Կոբախիձեն:
Ըստ նրա՝ Վրաստանի կառավարության պարտականությունն է՝ զարգացնել Անակլիայի նախագիծը: Վարչապետի խոսքով՝ չինական ընկերության մասնակցությամբ այս նախագծի իրականացումը հատկապես կարևոր է այն պատճառով, որ չինական բեռները առանձնահատուկ նշանակություն ունեն Անակլիայի նավահանգստի առավել արդյունավետ գործունեության համար.
«Շահարկումներն անտեղի են, բայց մենք տեսնում ենք, որ ով սկսել է այդ շահարկումները, դրամաշնորհային ֆինանսավորում է ստանում կասկածելի արտասահմանյան աղբյուրներից, և հենց սրանով է թելադրվում հակաչինական արշավը, որը վարում են համապատասխան քաղաքական գործիչներն ու նրանց հասարակական կազմակերպությունները»:
Վարչապետի խոսքով, չինական ընկերության մրցույթում հաղթելը երաշխավորում է, որ «Անակլիայի նախագիծը կիրականացվի ամենաբարձր մակարդակով»։
Ի դեպ, երեկ Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար, առաջին փոխվարչապետ Լևան Դավիթաշվիլիի խոսքով, Անակլիայի խորջրյա նավահանգստի ներդրողին բացահայտելու միջազգային մրցույթում առաջարկ է ներկայացրել միայն մեկ չինական-սինգապուրյան հոլդինգ։
Անակլիայի նավահանգստի նախագծի մրցույթում հաղթած ընկերությունն ԱՄՆ պատժամիջոցների տակ է
Թբիլիսին պետք է հաշվարկի Չինաստանի հնարավոր ազդեցությունը. Պետդեպ