
Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբբն իր սոցիալական ցանցի միջոցով արձագանքել է Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին։ Նա գրել է, որ հանրային բողոքը ցույց է տալիս Վրաստանի ժողովրդի եվրոպական ուղին շարունակելու բուռն ցանկությունը։
Ըստ Ստուբբիի՝ ինքը զրուցել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ։
««Վրացական երազանք» կուսակցությունը հայտարարել է, որ սառեցնելու է երկրի ուղին դեպի Եվրամիություն: Սա արմատական փոփոխություն է նախորդ քաղաքականությունից, որը հիմնված էր երկրի սահմանադրության վրա: Չի կարելի ճնշել ժողովրդի բողոքը:
Ֆինլանդիան կանգնած է վրացիների կողքին»,- գրել է Ֆինլանդիայի նախագահը։