
Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին հայտնել է, որ պետությունը չի բացառում խոշոր ՀԷԿ-երի կառուցման ժամանակ ֆինանսական մասնակցություն ունենալը։
Խուցիշվիլին նշել է, որ թեև կառավարությունը դիտարկում է ֆինանսական մասնակցության հարցը, սակայն` համեմատաբար փոքր մասշտաբով։
«Դա հնարավոր է այն դեպքում, երբ նշված նախագիծը չկարողանան ավարտին հասցնել. այդ դեպքում պետությունը կդիտարկի նման նախագծերին փոքր մասշտաբով մասնակցելու հնարավորությունը։
Տվյալ դեպքում ես խոսում եմ նախագծերի մասին, որոնք առանց պետության աջակցության դժվար է իրականացնել։ Այնտեղ, որտեղ դրա անհրաժեշտությունը կա, պետությունը կարող է դառնալ նախագծի մասնակից, նաև` ֆինանսապես»,- ասել է Խուցիշվիլին։