
Վրաց-ադրբեջանական «Կարմիր կամուրջ» անցակետի մաքսային ծառայողների կողմից Ադրբեջանից եկող բեռնատարի զննության արդյունքում հատուկ կազմակերպված թաքստոցում հայտնաբերվել է մինչև 15 տոննա չհայտարարագրված դիզելային վառելիք։ Տեղեկացնում է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը։
Գործի նյութերն ուղարկվել են ֆինանսների նախարարության քննչական ծառայություն՝ հետագա արձագանքման համար։
Ըստ տեղեկության` միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների տեղաշարժի ժամանակ, մաքսային հսկողության շրջանակներում խստորեն վերահսկվում է չհայտարագրված վառելիքի ներմուծումը։
«Եկամուտների ծառայությունը հորդորում է ավտոտրանսպորտային միջոցների սեփականատերերին զերծ մնալ ապօրինի գործողություններից»,- ասված է հաղորդագրությունում։