Չհայտարարագրված ծխախոտի ապօրինի ներկրման փորձեր են կանխվել

Հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 14-ն ընկած ժամանակահատվածում վրաց-թուրքական «Սարփի» և «Կարծախի», վրաց-հայկական «Սադախլո-Բագրատաշեն» մաքսակետերում կանխվել են դեպի Վրաստան չհայտարարագրված ծխախոտի ապօրինի ներկրման փորձեր:

Այս տեղեկությունը, «Ալիք Մեդիայի» փոխանցմամբ՝ հայտնում է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը:

Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային ծառայողները տարբեր երկրների քաղաքացիների ֆիզիկական և անձնական ուղեբեռում, նաև նրանց հսկողության տակ գտնվող ավտոմեքենաներում հայտնաբերել են 74 հազար 860 չհայտարարագրված ծխախոտ։

Վրաստանի մաքսային օրենսգրքի 168-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ օրինախախտ քաղաքացիներից առգրավվել է ապրանքը, իսկ օրինախախտներից յուրաքանչյուրը տուգանվել է հազարական լարիի չափով։