Վերջին մեկ ամսվա տվյալներով՝ վրաց-թուրքական «Սարփի», վրաց-հայկական «Սադախլո», վրաց-թուրքական «Վալե», վրաց-հայկական «Նինոծմինդա» և վրաց-ռուսական «Կազբեգի» մաքսակետերում օրենքի խախտմամբ մեծ քանակությամբ չհայտարարագրված ծխախոտ ներմուծելու փորձեր են կանխվել:
Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության փոխանցմամբ՝ մաքսային ծառայողները տարբեր երկրների քաղաքացիների մանրազնին զննության արդյունքում հայտնաբերել են ընդհանուր առմամբ 45 հազար 980 տուփ չհայտարարագրված ծխախոտ՝ ինչպես ֆիզիկական, այնպես էլ ուղեբեռի և նրանց հսկողության տակ գտնվող տրանսպորտային միջոցներում։
Վրաստանի մաքսային օրենսգրքի 168-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ որպես պատիժ՝ օրինախախտ քաղաքացիներից ապրանքն առգրավվել է և յուրաքանչյուրը տուգանվել 1000-ական լարիով, իսկ Վրաստանի մաքսային օրենսգրքի 168-րդ հոդվածի 31-րդ մասի համաձայն՝ օրինախախտ 7 քաղաքացուց ապրանքն առգրավվել է, և քանի որ գործողությունը կրկնվել է՝ յուրաքանչյուրի նկատմամբ նշանակվել է 3 000-ական լարի դրամական տուգանք։