Վերջին ամսվա տվյալներով՝ Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության վրաց-թուրքական «Սարփի», վրաց-հայկական «Սադախլո-Բագրատաշեն», «Քութայիսի օդանավակայան» և վրաց-ադրբեջանական «Կարմիր կամուրջ» մաքսակետերում, մաքսային ծառայողները չհայտարարագրված ոսկյա զարդերի տեղափոխման դեպքեր են բացահայտել:
Չհայտարարգրված ոսկյա զարդերը հայտնաբերվել են ինչպես Վրաստանի քաղաքացիների, այնպես էլ՝ օտարերկրյա պետությունների քաղաքացիների ձեռքի և ուղեբեռի զննության արդյունքում: Չհայտարարագրված ոսկյա զարդերի ընդհանուր քաշը 488,58 գրամ է։
«Չհայտարարագրված ապրանքի ընդհանուր մաքսային արժեքը կազմել է 30 հազար 279 լարի 73 թեթրի։ Վրաստանի մաքսային օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ օրինախախտ քաղաքացիներին որպես պատիժ տուգանել են 30 հազար 279 լարի 73 թեթրիի չափով, իսկ մեկ օրինախախտի՝ օտարերկրյա քաղաքացու գործի նյութերը հետագա գործողությունների համար հանձնվել է ֆինանսների նախարարության քննչական ծառայությանը»,- նշված է ֆիննախի տարածած հաղորդագրության մեջ: