Վրաց-հայկական «Սադախլո» և վրաց-թուրքական «Սարփի» անցակետերում չհայտարարագրված ոսկի և արծաթ ներմուծելու դեպքեր են բացահայտվել:
Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության փոխանցմամբ՝ մաքսային ծառայողները Վրաստանի և այլ երկրների քաղաքացիներին պատկանող ձեռքի և անձնական ուղեբեռի զննության արդյունքում հայտնաբերել են չհայտարարագրված ոսկի (քաշը՝ 131,56 գրամ) և արծաթ (քաշը՝ 194,78 գրամ):
Չհայտարարագրված ապրանքների ընդհանուր մաքսային արժեքը կազմել է 14 հազար 429 լարի 74 թեթրի: Վրաստանի մաքսային օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ օրինախախտ քաղաքացիների նկատմամբ որպես պատիժ սահմանվել է 14 հազար 429 լարի 74 թեթրի տուգանք։