Վրաստանի խորհրդարանի երեք ընդդիմադիր կուսակցությունների՝ «Դրոա», «Ռազմավարություն Աղմաշենեբելի» և «Գիրչի՝ մետի թավիսուփլեբա» կուսակցությունների ներկայացուցիչները համատեղ ճեպազրույց են անցկացրել։ Նրանք հայտարարել են, որ իրավապահ մարմինները հարցաքննում են «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի դեմ մարտի 7-9-ը տեղի ունեցած ակցիայի մասնակիցներին։
«Հաղորդվում է, որ ՆԳՆ-ն և անվտանգության ծառայությունը սկսել են խաղաղ ցուցարարներին հարցաքննության կանչել։ Իշխանություններին կտրականապես զգուշացնում եմ` չհամարձակվեք խաղաղ բնակչությանը կանչել ՆԳՆ և նույնիսկ մտքով անցկացնել հետապնդել նրանց, ովքեր այս օրերին պաշտպանել են Եվրոպական ապագան»,- ասել է «Դրոա» կուսակցության նախագահ Էլենե Խոշտարիան։
Խոշտարիան հավելել է․ «Դուք եք բռնության մեղավորները, և եթե որևէ մեկը պետք է պատժվի, ապա դրանք այն ոստիկաններն են, որ հարձակվեցին խաղաղ բնակչության վրա»։
Հիշեցնենք, որ Վրաստանում մարտի 7-9-ը ընթանում էին բողոքի ցույցեր ընդդեմ «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծերի։
Կարդացեք նաև՝