
Չեխիայի օրենսդիր մարմնի վերին պալատը՝ Սենատը, բանաձև է ընդունել, որով Չեխիայի կառավարությանը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաների և դատավորների նկատմամբ։ Մասնավորապես, Սենատի բանաձևը կոչ է արել երկրի կառավարությանը պատժամիջոցներ սահմանել.
- Վրաստանում ցույցերի բռնի ճնշմանը մասնակցողներին և կազմակերպիչներին,
- քաղաքական դրդապատճառներով որոշումներ կայացնող դատավորներին:
Բանաձևը նաև Չեխիայի կառավարությանը կոչ է արել «այն իրավիճակում, երբ կառավարության և խորհրդարանի հետ համագործակցության զարգացում չի ակնկալվում, ուշադրություն դարձնել Վրաստանի քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների աջակցությանը»:
Բանաձևում խոսվում է նաև 2024 թվականի հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրությունների մասին։ Դրանց թվում գրված է, որ «Վրաստանի իրադարձությունների վրա ազդելու Ռուսաստանի ջանքերն ակտիվացել են, ինչը դրսևորվել է նաև նախընտրական քարոզարշավում»։
Դեկտեմբերի 17-ին Չեխիայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքեց Վրաստանում ստեղծված իրավիճակին, համերաշխություն հայտնեց վրաց ժողովրդի դեմոկրատական նկրտումներին և հայտարարեց, որ 230 հազար եվրո օգնություն կտրամադրի անկախ լրատվամիջոցներին և քաղաքացիական հասարակությանը: