
Չեխիան Վրաստանը ներառել է անվտանգ երկրների ցուցակում: Վրաստանի Արտաքին գործերի նախարարությունը հաղորդում է, որ որոշումը կայացրել է Չեխիայի Ներքին գործերի նախարարությունը:
Հատկանշական է, որ Չեխիան Եվրամիության երկրներից Վրաստանն անվտանգ պետությունների շարքին դասող 12-րդ երկիրն է։
ԵՄ-ի բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս են հայտարարել, որ Վրաստանի քաղաքացիները չեն կարողանա ապաստան ստանալ Եվրոպայում, քանի որ Վրաստանն անվտանգ երկիր է։
Որոշումն արդեն ուժի մեջ է: