Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Միլոշ Վիստրչիլի խոսքով՝ Չեխիան կանի ամեն ինչ, որպեսզի աջակցի ասոցացված եռյակին՝ Վրաստանին, Մոլդովային և Ուկրաինային արագացված կերպով միանալ Եվրամիությանը։
«Չեխիան ԵՄ-ում իր նախագահության ընթացքում, որը կմեկնարկի այս տարվա հունիսին, խստորեն կաջակցի ասոցացված եռյակին։ Իսկ ընդհանրապես, ինչ վերաբերում է «Արևելյան գործընկերությանը», ապա այս ձևաչափը ստեղծվել է Պրահայում, և ինչպես գիտեք, աջակցությունը շարունակվում է մինչ օրս»,- ասել է Վիստրչիլը։
Նշենք, որ Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Միլոշ Վիստրչիլը մայիսի 1-ին ուղեկցող պատվիրակության հետ պաշտոնական այցով այցելել է Վրաստան։