
Չեխիայի արտաքին գործերի նախարարությունը X սոցհարթակում անդրադարձել է Վրաստանում տիրող իրավիճակին: Համերաշխություն հայտնելով վրաց ժողովրդի դեմոկրատական նկրտումներին` նախարարությունը հայտարարել է, որ 230 հազար եվրո օգնություն կտրամադրի անկախ լրատվամիջոցներին և քաղաքացիական հասարակությանը աջակցելու նպատակով։
«Չեխիան դատապարտում է Վրաստանում խաղաղ ցուցարարների դեմ վերջին բռնությունները և համերաշխություն է հայտնում վրաց ժողովրդի դեմոկրատական նկրտումներին: Այսօր մեր պարտքն ենք համարում` շտապ 230 հազար եվրո հատկացնել Վրաստանի քաղաքացիական հասարակությանը և անկախ լրատվամիջոցներին», — ասված է Չեխիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ: