Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» խմբակցության պատգամավորներ Էլենե Խոշտարիան, Գիորգի Կանդելակին, Սերգո Ռատիանին և Օթար Կախիձեն հայտարարում են, որ Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովին խորհրդարանի դահլիճ ներս մտնելու հնարավորություն չեն տալու:
Պատգամավորները վիճել են երկու այլ պատգամավորների հետ և հարցրել` չե՞ն ամաչում նրանից, ինչ տեղի է ունենում:
Հիշեցնենք, որ Թբիլիսիում անցկացվում է Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը, որը նախագահում է ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովը: Սակայն ռուս պատգամավորների ներկայությունն այնքան էլ միանշանակ չի ընդունվում․ նախ պատվիրակությանը Թբիլիսիում ակտիվիստները բողոքի ցույցով են դիմավորել, վանկարկելով, թե «Ռուսաստանն օկուպանտ է»: Այնուհետև Գավրիլովի ելույթի ժամանակ Վրաստանում Ուկրաինայի դեսպան Իգոր Դոլգովը՝ ի նշան բողոքի լքել է դահլիճը:
Ասամբլեային մասնակցում է նաև Հայաստանը` ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությամբ: