Չեմ գնա եկեղեցի. Նախագահը չի կարող օրենք խախտել. Զուրաբիշվիլի

«Այս տարի այլ պայմաններ են, չեմ գնա եկեղեցի՝ Զատկի պատարագին, քանի որ երկրի նախագահը չի կարող խախտել երկրի օրենքները», — ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:

Զուրաբիշվիլին ասել է, որ չի հիշում ոչ մի տարի, երբ մասնակցած չլինի Զատկական պատարագին, կամ Կարմիր Շաբաթի ցանկացած արարողության՝ եկեղեցում. «Դա մեր ընտանիքի ավանդույթն է եղել, ու մեր հավատի արտահայտումը: Սակայն այս տարի այլ է, ու նախագահը պետք է օրինակ լինի և չի կարող հանրությանը որևէ տիպի անհնազանդության օրինակ ծառայել: Մենք բոլորս միասին կաղոթենք: Ես վստահ եմ: Իսկ հոգևոր այրերը եկեղեցում գտնվելով՝ կաղոթեն մեզ համար, ու դա կլինի մեր հաղթանակը, մեր հավատի հաղթանակը», — ասել է Զուրաբիշվիլին: