«Վրաստանի հայրենասերների դաշինք»-ի առաջնորդ Իրմա Ինաշվիլին չի բացառել խորհրդարանի խոսնակի իմպիչմենտի հարց դնելու հնարավորությունը։
Վերջինիս խոսքով, Վրաստանի խորհրդարանը Իրակլի Կոբախիձեի հետ միասին 5 մարդուց բաղկացած խումբ է ղեկավարում:
«Վրաստանի խորհրդարանի կառավարումը, խորհրդարանի խոսնակի ղեկավարությամբ, շատ է նմանվել դատավորների` նույն արդարադատության գերագույն խորհրդի գործելաոճին: Այսօր խորհրդարանի խոսնակի հետ մեկտեղ 5 մարդուց բաղկացած խումբ է ղեկավարում խորհրդարանը, որոնց հետաքրքիր չէ ոչ մեկի կարծիքը, հետաքրքիր չեն այլ նախաձեռնություններ: Համագործակցություն գոյություն չունի: Կարծում եմ, սա շատ արատավոր գործընթաց է, 2 տարի է այս մասին բաց խոսում եմ: Կգործենք, որպեսզի փոխենք խորհրդարանի կառավարումը և չեմ բացառում, որ խորհրդարանի խոսնակի իմպիչմենտի հարց առաջ քաշենք»,- հայտարարել է Ինաշվիլին: