Չեղարկվել են Իվանիշվիլիի, Կոբախիձեի, Ղարիբաշվիլիի և 5 պատգամավորի մանդատները

«Վրացական երազանք»-ի մեծամասնությունն ընդառաջել է 8 թիմակիցների՝ 11-րդ գումարման չլեգիտիմացված խորհրդարանի պատգամավորական մանդատները չեղարկելու խնդրանքին։ Քվեարկությունն անցկացվել է այսօր՝ դեկտեմբերի 10-ին։

Կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի, կուսակցության նախագահ Իրակլի Ղարիբաշվիլիի, վարչապետ Իրակլի Կոբախիձեի, նախագահի թեկնածու Միխեիլ Կղավելաշվիլիի և նախարարների ու փոխնախարարների պատգամավորական մանդատները չեղարկվել են։ Ոչ ոք դեմ չի եղել մանդատները դադարեցնելու որոշմանը.

  • Իրակլի Կոբախիձե — 78 կողմնակից,
  • Մակա Բոճորիշվիլի — 79 կողմնակից,
  • Անրի Օխանաշվիլի — 77 կողմնակից,
  • Դավիթ Սոնղուլաշվիլի — 76 կողմնակից,
  • Մարիամ Քվրիվիշվիլի — 81 կողմնակից,
  • Բիձինա Իվանիշվիլի — 74 կողմնակից,
  • Իրակլի Ղարիբաշվիլի — 78 կողմնակից,
  • Միխեիլ Կղավելաշվիլի — 75 կողմնակից:

11-րդ գումարման չլեգիտիմացված խորհրդարանի նիստերին մասնակցում է միայն «Վրացական երազանք»-ը։ Թե՛ ընդդիմությունը, թե՛ նախագահը պնդում են, որ ընտրությունները կեղծվել են։