Կիսվեց ամառվա առաջին ամիսը, իսկ դու դեռ չգիտես ինչպես զվարճանալ Թբիլիսիու՞մ. «Ալիք Մեդիայի» #CheckInTbilisi նախագիծը վերադառնում է թբիլիսյան վիքենդների լավ տրամադրությունն ապահովող միջոցառումները նոր երանգներով ներկայացնելու համար:
Եւ այսպես, շաբաթ օրը՝ հունիսի 15-ին, Բուսաբանական այգում մեկնարկում է պաղպաղակի մեծ տոնը: Միջոցառումն անցկացվում է առաջին անգամ: Կազմակերպիչներն խոստանում են՝ «փառատոնը լինելու է համեղ և հեքիաթային»: Բուսաբանական այգում կհավաքվեն տասնյակ կազմակերպություններ, որոնք կապահովեն ներկաների փայլուն ժամանցը: Միջոցառման մանրամասներին կարող ես ծանոթանալ այստեղ:
Հասցրու մասնակցել Թբիլիսիի WinExpo Georgia-ում 19 երկրի մասնակցությամբ անցկացվող գինու և ալկոհոլային ըմպելիքների ցուցահանդեսին: Եթե գինու սիրահար ես, այս ցուցահանդեսը հենց քո համա է. այստեղ կարող ես գտնել լավագույն գինին, ծանոթանալ աշխարհահռչակ գինեգործների հետ: Միջոցառման մանրամասներին կարող ես ծանոթանալ այստեղ:
Հունիսի 14-15-ին Թբիլիսիում անցկացվում է շատերի կողմից սիրված էլեկտրոնային երաժշտության EZo Festival-ը: Մանրամասները՝ այստեղ:
Եւ էլ ի՞նչ ամառվա մեկնարկ առանց հայկական ամառային տոլմա պատրաստելու, կամ էլ համտեսելու. հրավիրիր վրացի ընկերոջդ, շտապիր մասնակցել արդեն ավանդական դարձած Տոլմայի փառատոնին: Ի դեպ, այս տարի «Տոլմա 2019»-ը կրում է «սիրո ճաշ» խորագիրը: Սկիզբը՝ ժամը 12-ին, Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցու բակում: Մանրամասներին ծանոթացիր այստեղ: