Ի՞նչ անել Թբիլիսիում ցուրտ նոյեմբերին․ չնստել տանը։ «Ալիք Մեդիան» #CheckinTbilisi նախագծի շրջանակներում քեզ համար հավաքել է գալիք վիքենդի լավագույն միջոցառումները:
Թբիլիսիի միանգամից երկու տարածքում՝ Զուրաբ Ծերեթելիի անվան ժամանակակից թանգարանում (սկիզբը՝ 19:00) և Ֆոլկլորի պետական կենտրոնում (սկիզբը 13:00) կնշվի հեղինակային տիկնիկների միջազգային փառատոնը:
Նոյեմբերի 2-ին՝ ուրբաթ, վերջին անգամ հնարավորություն ունես այցելելու Վրաստանի ազգային թանգարան, վայելելու «Լինենք միասին» խորագրով ցուցահանդեսը: Ներկայացված կլինեն բրիտանական և վրաստանյան նկարիչների համագործակցության շրջանակներում ստեղծված աշխատանքները: Հոկտեմբերի 18-ին բացված ցուցահանդեսն այսօր է փակվում:
Չենք մոռանում նաև Մզիուրի այգում ամեն ուրբաթ անցկացվող բացօթյա կինոդիտումների մասին. այս անգամ կցուցադրվի «Հրաշք» ֆիլմը: Սկիզբը՝ ժամը 20:00-ին: Ֆիլմը ցուցադրվելու է վրացերենով, այնպես որ, եթե վրացերեն սովորելու ցանկություն ունես, անպայման այցելիր:
Հագիր սարսափելի հագուստ ու եթե դեռ չես նշել հելոուինը, ամեն ինչ կորած չէ: Moxy Tbilisi-ում նոյեմբերի 2-ին ժամը 20:00-ին հնարավորություն ունես հելոուին փարթիին մասնակցելու, իսկ, եթե քո հագուստը կամ մեյքափը լինի ամենահնարամիտը, հնարավոր է շահես նաև մրցանակներ:
«Պարիր, որ չմրսես»: Նոյեմբերի 2-ին Թբիլիսիի Շարդեն փողոցում տեղի կունենա Լատինական պարերի երեկո: Սկիզբը՝ 22:00-ին:
Նոյեմբերի 3-4-ը Թբիլիսի բուսաբանական այգին հրավիրում է մասնակցելու ծաղիկների ցուցահանդես-շոուին: Ցուցահանդեսը կտևի ժամը 12-ից 17:00-ն: Բուսաբանական այգին խոստանում է նաև հյուրասիրել թեյով, սուրճով և փքաբլիթներով։
Նոյեմբերի 3, 4, 6, և 7-ին Թբիլիսիի Օպերայի և բալետի պետական թատրոնում կկայանա Վիկտոր Դոլիձեի պրեմիերան՝ «Քեթո և Կոտե» խորագրով: Տոմսերը կարող եք ձեռք բերել աստեղ։
Նոյեմբերի 4-ին մայրենի լեզվի այգում կկայանա Վրացական գինու և պանրի փառատոն: Ներկաները հնարավորություն կունենան համտեսելու վրացական բնական արտադրանք՝ գինի, ճաճա (վրացական օղի), պանիր և այլն: Մուտքն ազատ է։