Ի՞նչ անել Թբիլիսիում շաբաթավերջին: «Ալիք մեդիան» ներկայացնում է առաջիկա վիքենդի լավագույն միջոցառումների #CheckinTbilisi շարքը:
Հանգիստը որպես կանոն առաջարկում ենք սկսել ուրբաթ օրվանից՝ մասնակցելով նախատեսվող փառատոններին ու ցուցահանդեսներին.
Նոյեմբերյան այս ցուրտ օրերին տաքանալու լավ տարբերակ՝ Սուրճի և թեյի փառատոն։ Այն կմեկնարկի նոյեմբերի16-ին, կշարունակվի մինչև նոյեմբերի 17-ը: Կազմակերպիչները խոստանում են ներկայացնել սուրճի և թեյի մինչև 100 տեսակներ:
Ցանկացողներն այցելեն Քարվասլա առևտրի կենտրոն:
Վրացական խոհանոցի սիրահարների համար՝ Լոբիանի Party: Կկայանա նոյեմբերի 17-ին «Գուրմանիայում»: Հյուրերը լոբիանիի տարատեսակներ համտեսելու հնարավորոթյուն կունենան:
Թվով 4-րդ «Կանաչ փառատոնը» կկայանա նոյեմբերի 17-18-ը Թբիլիսիի «Պոլիտիկայում»: Միջոցառման կարգախոսերն են՝ «Ստեղծիր կանաչ քաղաք», «պաշտպանիր քաղաքը»: Միջոցառումը ներառում է տոնավաճառ, դասախոսություն, վորքշոփ և քննարկումներ: Մուտքն ազատ է:
«Ժամանակի անսահմանություն» (Գալակտիոնի) խորագրով ներկայացումը Թբիլիսիի Ռուսթավելիի անվան պետական թատրոնում, տեղի կունենա նոյեմբերի17-ին: Ուսանողների և թոշակառուների համար տոմսի գինը 5 լարի է: Տոմսերը կարելի է ձեռք բերել այստեղ:
«Տրամվայը Թբիլիսիում» ցուցահանդես. մեկ դար է անցել Վրաստանում առաջին տրամվայի հայտնվելուց հետո: «Վրաստանում տրամվայը դադարել է գործել 2006 թվականին, այն դեպքում երբ շատ զարգացած քաղաքներում տրամվայն առաջատար տրանսպորտ է»,- ասում են կազմակերպիչները: Թբիլիսիի բոլոր փողոցներից, որտեղով անցնում էր տրամվայը, կներկայացվեն պահպանված լուսանկարները: «Երիտասարդ կանաչներ» կազմակերպությունն առաջարկում է քաղաքին վերադարձնել տրամվայը։