Հոկտեմբերի առաջին վիքենդը պետք է անցկացնել Թբիլիսիում: Բոլորի համար սպասված Թբիլիսոբան այսուհետ տեղի կունենա հենց հոկտեմբերի առաջին շաբաթ և կիրակի օրերին, իսկ մինչ այդ, հոկտեմբերի 5-ին՝ ուրբաթ օրը, մեկնարկում է Վրաստանի գինու ամիսը: Ո՞ւր գնալ, ինչպե՞ս վայելել Թբիլիսիի տոնը: «Ալիք մեդիան» ներկայացնում է #CheckinTbilisi նախագծի հերթական՝ շաբաթավերջի միջոցառումների ընտրանին:
Եվ այսպես, շաբաթավերջի փայլուն հանգիստն առաջարկում ենք վայելել արդեն իսկ գինովցած՝ հոկտեմբերի 5-ին «Թելավինո 2018» գինու փառատոնի հետ: Կախեթիի կենտրոնում՝ Թելավիում, ներկաներին հնարավորություն կընձեռվի համտեսել տարբեր տեսակների վրացական գինի, ճաճա և այլ ըմպելիքներ, այս ամենը՝ ժողովրդական երգերի ու պարերի ֆոնին: Ղվինոբիսթվեն (Գինետոնի ամիսը) մեկնարկում է հենց ուրբաթ, բաց չթողնեք: Սկիզբը՝ 12:00-ին:
Շաբաթ և կիրակի՝ հոկտեմբերի 6-7-ը, Վրաստանը նշում է մայրաքաղաքի տոնը՝ Թբիլիսոբան: Ներկայացնում ենք շաբաթ օրվա օրակարգը.
Ռիկղե այգում մի քանի հետաքրքիր միջոցառում է նախատեսված՝
«Աշնան տոն» խորագրով ծաղիկների փառատոն՝ 13:00-20:00
Մանկական ժամանցային ծրագիր՝ 11:00-19:00
Կենդանի երաժշտություն՝ 14:00-18:00
Հնաոճ մեքենաների ցուցահանդես ՝ 12:00-18:00
Լեղվթախևի (Մեյդանի թաղամաս)
Նկարիչների և նկարչական ակադեմիայի ուսանողների աշխատանքների ցուցահանդես-վաճառք՝ 13:00-17:00
Հեղինակային ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառք՝ 13:00-17:00
Վրացական ֆիլմի հերոսների կոստյումներով պերֆորմանս՝ 14:00-17:00
«Կենդանի արձաններ» պանտոմիմայի պետական թատրոնի շոու՝ 14:00-17:00
«Եղիր մեր դիրիժորը»՝ 15:00-17:00
Մայրենի լեզվի այգում նախատեսվում են՝ նարդիի առաջնություն, գեղարվեստական մարմնամարզություն, ակրոբատիկա ցուցադրական ելույթներ
Եվրոպայի հրապարակում երեկոյան ժամը 20:00-ին սպասվում է «Թբիլիսյան վոլդևիլ» խորագրով մյուզիքլի պրեմիերան, բաց չթողնեք:
Հոկտեմբերի 7-ին նշված միջոցառումները կշարունակվեն նույն ժամերին, իսկ ժամը 19:30-ին տեղի կունենա պատվարժան թբիլիսցիների պարգևատրում և գալա համերգ՝ «Չեմո Թբիլիսի քալաքո» (իմ քաղաք Թբիլիսի) խորագրով: