#CheckinTbilisi. պաղպաղակի փառատոն, յոգայի օրեր, մաֆիա, Նինո Քաթամաձեի համերգ

Ի՞նչ անել Թբիլիսիում այս շաբաթավերջին..․ Կոլորիտով լի այս քաղաքում հանգստյան ամեն օրը հնարավոր է իմաստավորել տարբեր միջոցառումներով՝ պաղպաղակի փառատոնից սկսած մինչև հեծանիվների շուկա։ Հետևեք «Ալիք մեդիայի» շաբաթավերջի միջոցառումների ցանկին: Ստորև ներկայացնում ենք այս շաբաթվա միջոցառումների մեր ընտրանին:

քաթամաձե

Հուլիսի 13-ին, ժամը 21:00-ին Թբիլիսիի քաղաքապետարանի նախաձեռնած «Թբիլիսիի երկնքի տակ» ծրագրի շրջանակներում անվճար համերգով այս անգամ հանդես կգան շատերի կողմից սիրված երգչուհի Նինո Քաթամաձեն և Insight խումբը: Ինչպես խոստացել էր քաղաքապետը, համերգներն ընդգրկում են նաև ծայրամասերը: Այս անգամ Քաթամաձեի կատարումները հնարավոր կլինի վայելել Վարկեթիլիի 3-րդ միկրոշրջանում:

suxishviliԹբիլիսիի էթնոգրաֆիկ թանգարանում  Art-գեն ծրագրի շրջանակներում ելույթ կունենա վրացական «Սուխիշվիլիներ» անսամբլը: Լրացուցիչ տեղակատվության և տոմսերի մասին՝ այստեղ։

լավ տարիԵթե ցանկանում եք մասնակցել բացօթյա կինոդիտման՝ այցելեք Նոր Մզիուրի այգի՝ «Մզիուրիի ազատ դիտումների» հերթական կինոցուցադրությանը: Հուլիսի 13-ին, ժամը 20:30-ին այստեղ կցուցադրվի Ռիդլի Սկոտի «Լավ տարի» ֆիլմը: Կինոյի տևողությունը՝ 1 ժամ 58 րոպե, լեզուն՝ վրացերեն:

կովկասյան տուն

Հուլիսի 13-ին, ժամը 19:00-ին Թբիլիսիի Կովկասյան տանը «Քաղաքի ուրբանացում և էկոլոգիական զարգացում» խորագրով ցուցահանդես կկայանա: Ներկայացված կլինեն Կովկասյան տան դասընթացների մասնակիցների սիրողական ֆոտո աշխատանքները: Ցուցահանդեսի վերջում ժյուրիի կողմից ընտրված լավագույն լուսանկարի և բլոգի հեղինակները կպարգևատրվեն։

Շաբաթավերջին կարող եք այցելել նաև «Թբիլիսի, Թբիլիսի» խորագրով խմբակային ցուցահանդեսին: Կազմակերպիչներն ասում են՝ սա ցուցահանդես է Թբիլիսիի մասին:  Հուլիսի 5-ից մինչև օգոստոսի 25-ը, ամեն օր ժամը 11:00-19:00-ին Project ArT Beat-ում։

բայկ մարկետ«Ալիք մեդիան» բազմիցս անդրադարձել է Թբիլիսիում հեծանիվ վարելու ինստիտուտը զարգացնելու նպատակով կազմակերպված միջոցառումներին: Հեծանիվի շուկան բացառություն չէ: Ամեն շաբաթ օր Թբիլիիում Աբաշիձե 51 հասցեում, ժամը 10:00-20:00-ն Bike Market ՝ հնարավոր է ձեռք բերել հեծանիվներ և դրանց պահեստամասեր։

յոգաՅոգայի համար նախատեսված գորգ, 1 շիշ սառը ջուր, մարմինը թարմացնելու տրամադրվածություն՝ յոգայով զբաղվելու համար, հուլիսի 14-ին առավոտյան 9-ին Թբիլիսիի Ռիկղե այգի: Դասընթացներն անվճար են:

նկարչությունՀուլիսի 14-ին Ազատ նկարչության օր Թբիլիսիում՝ հայտնաբերեք ձեր ներսի արվեստագետին: Յուղաներկերով նկարչության օրվան կարող է մասնակցել  ցանկացած մարդ: Վորքշոփի գինը՝ 40 լարի մանրամասները՝ հետևյալ հղումով։

մաֆիաՀատուկ վրացերեն չիմացողների համար. մաֆիա   ռուսերենով՝ շաբաթ օրը, Chacha bar-ում, սկիզբը ՝ 21:00: Կազմակերպիչներն ասում են՝ պատրաստ լինելու մակարդակը նշանակություն չունի, կարևորը լավ տրամադրությունն է:

36952492_471435716595200_3693346066930860032_n

Կրիո-շոու ձեր բալիկների համար ՝ «Սառցե բում» խորագրով: Գիտական շոու ծրագիրը խոստանում է երկար ժամանակով դրական լիցքերով հագեցնել երեխաներին: Մասնակիցներին կնվիրեն փորձեր անցկացնելու պիտույքներ: Հուլիսի 15-ին, ժամը 14:00: Գինը՝ 10 լարի:

նիազԱրտ-գեն նախագծի շրջանակներում հուլիսի 15-ին, ժամը 22:00-ին Թբիլիսիի էթնոգրաֆիկական թանգարանում ելույթ կունենան Նիազ Դիասամիձեն և 33ա խումբը: Տոմսերի և համերգային ծրագրի մասին ավելի մանրամասն՝ այստեղ։

32468060_1244405042357690_6354586414318878720_nՄիջոցառումների մեր շարքը եզրափակենք  ամենահամեղ միջոցառումով՝ Թբիլիսիի Մթածմինդա այգում հուլիսի 15-ին,  ժամը 11:00-ից 20:00 տեղի կունենա պաղպաղակի փառատոն։

Թողնել պատասխան