#CheckinTbilisi. Միլոնգա, պանրի փառատոն, ֆլիրտի երեկո, Latino party

Եթե հուլիսի 20-22-ը Թբիլիսիում եք լինելու և չգիտեք ինչպես և որտեղ վայելել ձեր հանգիստը, «Ալիք մեդիան» ներկայացնում է շաբաթավերջի հետաքրքիր միջոցառումների, համերգների ու փառատոնների շարքը։

Tango-Dancers5-9-624x468Աշխատանքային շաբաթն առաջարկում ենք եզրափակել ուրբաթօրյա մի շարք միջոցառումներով. Տանգոյի ակադեմիան և Iakof Shonsky-ն օրինակ հրավիրում են Միլոնգայի (արգենտինական տանգոյի պարային երեկո): Հուլիսի 20-ին, երեկոյան ժամը 20:00-ից 00:00-ն: Հասցեն՝ Ինգորոկղվա 10, մուտքի գինը՝ 5 լարի։

vake park

Ռոք երաժշտության սիրահարների համար Վակե այգու ռոք խումբը ուրբաթ օրը հանդես կգա Hard rock cafe-ում ՝ հին սիրված և նոր երգերով, համերգի սկիզբը ժամը 21:00-ից։

flirti ereko

Ֆլիրտի երեկո. Թբիլիսիի թանգարանների միությունը շարունակում է սրահային հանդիպումների շարքը Նիկոլոզ Բարաթաշվիլիի տուն-թանգարանում, ամառային երեկոներն ավելի բազմազան դարձնելու նպատակով առաջարկում է խաղալ ֆլիրտ (ծաղիկների լեզու) խաղը: Վրաստանում տարիների ընթացքում այս խաղը սիրված է եղել գրական սրահներում: Մուտքի գինը՝ 5 լարի:

kocharovՀուլիսի 20-ին Art house-ում «Պուբլիկան» ներկայացնում է Նիկա Քոչարովի և Արչի Սուլաքվելիձեի «էլեկտրո լայվը»: Սեղան պատվիրելու համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ (+995) 544 444544, սկիզբը՝ 20:30-ին:

 

33455523_10155455298051269_6802584153633062912_nՀուլիսի 21-ին Վրաստանի ազգային թանգարանը և Վրաստանում Իտալիայի դեսպանատունը թանգարանային փառատոնի շրջանակներում ներկայացնում են «Evidence. A New State of Art» ցուցահանդես: Այն կշարունակվի մինչև օգոստոսի 26-ը: Ցուցասրահն աշխատում է ամեն օր (10:00-17:30),  երկուշաբթի հանգստյան օր է։

 

 

 

 

suxishilinerԱմեն շաբաթ օր Ռիկղե այգում ժամը 21:00-ին վրացական ժողովրդական երգի և վրացական պարի համերգներ են անցկացվում «Cultural Night Tours In Georgia» խորագրով: Համերգներին մասնակցում են վրացական ազգային բալետի պետական ակադեմիական «Սուխիշվիլիներ»-ը և «Թատերական կվարտետ» անսամբլը: Համերգներն իրականացվում են Chek In Georgia նախագծի ֆինանսավորմամբ:

likaniՀուլիսի 8-ից Ռիկղեի ագում բացված «Լիկանիի» բեմն ամեն շաբաթ և կիրակի օր «Փողոցային երաժիշտների ալիք» նախագծի շրջանակներում համերգներ է ներկայացնում բոլոր ցանկացողների համար:

37327983_2141455729402056_847870090903814144_n

Լատինական պարերի սիրահարները հնարավորություն ունեն մասնակցելու լատինական պարերի կրակոտ երեկոյին: Նախատեսվում է «Լատինո» փարթի, սալսա, կիզոմբա, ռեգետոն պարեր և այլն։

Հուլիսի 22-ին Մթածմինդայի այգում տեղի կունենա պանրի փառատոն, որին կմասնակցեն ոչ միայն պանիր արտադրող կազմակերպություններն, այլև մասնավոր պանրագործները: Ներկաները հնարավորություն կունենան համտեսելու վրացական յուրահատուկ պանրատեսակներ:

Թողնել պատասխան