Թբիլիսիում հուլիսյան տապը հաղթահարել հնարավոր է շաբաթավերջին մի քանի հետաքրքիր միջոցառման մասնակցելով: Ժամանցը կարելի է սկսել հենց ուրբաթ օրվանից. ստորև ներկայացնում ենք մեր առանձնացրած միջոցառումները մայրաքաղաքում.
Վրաստանի ազգային գրադարանի «կարդա կանաչների մեջ» խորագրով ակցիա: Սկիզբը 10:00-20:00 Մարո Մակղաշվիլիի այգում: Բնության հանդեպ սեր ունեցող ցանկացած անձ կարող է այցելել և նվիրաբերել գրադարանին թեկուզ մեկական ծաղիկ, սերմ և այլն: Նվիրաբերված բույսերի մի մասը տեղ կգտնի ազգային գրադարանի հուլիսի 14-ին բացվող դահլիճում, մյուս մասը՝ Մարո Մակղաշվիլիի անվան այգում և ազգային գրադարանի այլ ընթերցասրահներում: Միջոցառման մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։
Էլեկտրո, փոփ, ջազ, սոուլ և ալտերնատիվ ռոքի միքս, ինչպես նաև վրացական երգեր լսելու տրամադրություն ունե՞ս.․. Նուցի Նեբիերիձեն նոր փորձնական նախագիծ է ներկայացնում, նախագիծը Վրաստանում անցկացվում է առաջին անգամ: Միջոցառումը տեղի կունենա հուլիսի 6-ին, ժամը 20:00-ին, վայրը՝ ֆաբրիկա, տոմսի գինը՝ 10 լարի:
1957թ․ հուլիսի 6-ին հանդիպել են Փոլ Մակարտնին և Ջոն Լենոնը: Մզիուրիում այս օրն անվանում են տիեզերական օր: «Come Together — Ինչ գիտես, թե ում կհանդիպես» խորագրով միջոցառումը կմեկնարկի 20:00-ին Մզիուրի այգում: Կհնչեն The Beatles-ի երգերը
Հուլիսի 6-8-ը Թբիլիսիում «Վալերի Արքանիայի» անվան արտ ցուցասրահում կկայանա Մայա Դուգլաձեի ստեղծագործությունների ցուցահանդես-վաճառքը՝ «Ռեինկարնացիա» խորագրով։
Այս տարի հուլիսի 6-8-ը Թբիլիսիում կանցկացվի մնջախաղի միջազգային փառատոնը: Փառատոնը ներառում է տարբեր մնջախաղային ժանրեր, այդ թվում՝ պանտոմիմա և պլաստիկ պարեր: Փառատոնը կրում է Վրաստանում մնջախաղի արվեստի հիմնադրի՝ Ամիրան Շալիկաշվիլու անունը: Հենց Շալիկաշվիլու անվան թատրոնում էլ (Շոթա Ռուսթավելի պողոտա, 37) կանցկացվի փառատոնը:
«Մեկ մարդասպանի պատմություն» խորագրով ներկայացումը՝ ըստ Պատրիկ Զյուսկինդի «Օծանելիք»-ի, տեղի կունենա Թբիլիսիի շարժական թատրոնում, սկիզբը՝ ժամը 20:00-ին, տոմսերը հնարավոր է ձեռքբերել թատրոնի տոմսարկղում, biletebi.ge կայքում ( https://biletebi.ge/movement-theatre/ambavi-erti- mkvlelisa-ambavi-erti-mkvlelisa ) և Biblus Gallery-ում: Տոմսի գինը՝ 15 լարի, ուսանողների համար՝ 10 լարի:
Զովանալու ևս մեկ միջոց. խնջույք Թբիլիսիի ծովի ափին՝ TBILISI SEA FEST TONY LIONNI | HATSVALI | NAOMARI: Տեղի կունենա Թբիլիսիի ծովի ակումբում, սկիզբը՝ 17:00-ից մինչև լուսաբաց։
Հուլիսի 7-ին, ժամը 20-00-ին Թբիլիսիի մայրենի լեզվի այգում նախատեսվում է SOFT EJECT– խմբի և Tbilisi Newcomers 2018-ի հաղթող Lua-ի կենդանի կատարումներով համերգը: Այգում նաև հատուկ տարածք կհատկացվի ֆուտբոլի դիտումների համար՝ ժամը 18:00-ին և 22:00-ին: Ծրագիրը նաև կփորձի աջակցել փոքր բիզնեսի զարգացմանը և այդ նպատակով այգում տաղավարներ կտեղադրվեն, որտեղ հնարավոր կլինի վաճառել ցանկացած իր։
Հունիսի 30-ից սկսած, ամեն շաբաթ օրը ժամը 10:00-16:00 «համով նախագիծը» ներկայացնում է վրացական խոհանոցի պատկերը. ամբողջ ամառվա ընթացքում Շարդենիի փողոցում, «Քարվասլա»-ում այցելուները կկարողանան համտեսել բնական, վրացական ավանդույթներով պատրաստված կերակուր: «Համով շուկա»-ում ներկայացված կլինի մինչև 70 ֆերմեր և արտադրող։
Վրացական արտադրանք՝ աքսեսուարներ, տեքստիլ և այլն.. այս ամենին ծանոթանալ, ձեռք բերել հնարավոր է ամեն շաբաթ թբիլիսյան շուկայում, որը տեղակայված կլինի Թբիլիսիի Ռիկղե այգում: Թբիլիսիի քաղաքապետարանի տնտեսական զարգացման քաղաքային ծառայության նախաձեռնությամբ՝ շուկան բացվում է ամեն շաբաթ, ժամը 17:00-ին:
Հուլիսի 8-ը նշանավորվում է վարդավառով, տոնը կնշվի Թբիլիսում հայ առաքելական երկու՝ Սբ․ Գևորգ առաջնորդանիստ և Սբ․ Էջմիածին եկեղեցիների բակերում, առավոտյան՝ ժամերգությունից հետո:
Հուլիսի 8-ին, երեկոյան 22:00-ին Արտ-գենիում համերգով հանդես կգան հայտնի վրացի երգչուհի Նինո Քաթամաձեն և Insight խումբը.
Չայկովսկու անվան փողոցում, հին թբիլիսյան բակում մշակույթի, կրթության, սպորտի և երիտասարդության հարցերի քաղաքային ծառայության և Արտարեա թիվիի նախաձեռնությամբ կկայանա Մանանա Մենաբդեի երեկոն՝ «Դու ինձ պատուհանից կտեսնես» խորագրով. այստեղ հնարավոր է լսել Մենաբդեի երգերը, պոեզիան և նրա ապագա ինքնակենսագրական «Թռիչքի օր երկուշաբթի» սիրավեպից հատվածներ: