«Check in georgia»-ն խոստանում է աննախադեպ լայնամասշտաբ ծրագիր դառնալ

«Check in georgia»  մշակութային ծրագրի շրջանակներում`  ավելի քան 52 երկրից Վրաստան կժամանեն   երաժշտության սիրահարներ` ներկա լինելու համաշխարհային աստղերի համերգներին:

Այս մասին հաղորդում է Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարությունը:   Տոմսերի վաճառքի ընթացքում  արտերկրի հետ հազարից ավելի գործարք է կատարվել:  Տոմսեր են ձեռք բերել 52 երկրներից, որոնց թվում Գերմանիա, ԱՄՆ, Ռուսաստան. Անգլիա, և այլն`  հաղորդում է Նախարարությունը:

Իտալացի հանրահայտ երգիչ Էրոս Ռամազոտիի` ապրիլի 24-ին Թբիլիսիիում  կայնալիք  համերգի համար արդեն հինգ հազար տոմս է վաճառվել, իսկ Ռոբի Ուիլյամսի ելույթի համար, որ նախատեսված է մայիսի 27-ին, 31 հազար տոմս:

Կազմակերպիչները չեն կասկածում նաև երկու այլ համերգների հաջողությանտը` «Maroon 5» խումբը Բաթումիում ելույթ կունենա հունիսի 7-ին, իսկ José Carreras-ը և  համաշխարհային օպերայի աստղերը`Քութաիսիում` հունիսի 18-ին, այս երկու  համերգի տոմսերը դեռևս վաճառքում չկան: Նախարարությունը հաղորդում է նաև, որ  «Check in georgia» ծրագիրը դառնալու է ավանդական, և ամեն տարի Վրաստան են ժամանելու համաշխարհային մեծության աստղեր:

 

Թողնել պատասխան