2018 թ. հուլիս-նոյեմբեր ամիսներին Վրաստանի ութ մարզերում կանցկացվի «Փուձեոբա» վրացերենից բառացի թարգմանաբար՝ «Հիմք-ություն» տարածաշրջանային ժողովրդական փառատոնը:
Ըստ փառատոնի հիմնադիր GeoTourist-ի՝ փառատոնի նպատակն է նպաստել և աջակցել Վրաստանի տարածաշրջանային մշակույթին: Փառատոնի կարգախոսն է. «Մեկ օրով վերադարձիր արմատներիդ»:
Փառատոնի շրջանակներում միջոցառումներ կանցկացվեն.
Սամցխե Ջավախեթի — Բակուրիանի՝ հուլիսի 21
Զեմո Սվանեթի — Մեստիա՝ հուլիսի 29
Մցխեթա Մթիանեթի — Կազբեգի՝ օգոստոսի 11
Ռաճա Լեչխումի և Քվեմո Սվանեթի — Ամբրոլաուրի՝ օգոստոսի 27
Շիդա Քարթլի — Նիքոզի՝ սեպտեմբերի 29
Սամեգրելո — Փոթի՝ հոկտեմբերի 6
Գուրիա — Օզուրգեթի՝ հոկտեմբերի 12
Կախեթի — Կղվարելի՝ նոյեմբերի 8
Միջոցառմանը կմասնակցի շուրջ 10 հազար մարդ, ինչպես տարածաշրջանի ժողովրդական բանահյուսության ներկայացուցիչներ, այնպես էլ վրացի հայտնի կատարողներ:
Ծրագիրը հնարավորություն կտա ժողովրդական բանահյուսության ոլորտում աշխատելու, ցուցադրելու իրենց հնարավորությունները, ներկայացնելու սեփական ստեղծագործությունները:
Փառատոնի շրջանակներում մրցանակներ կհանձնվեն ժողովրդական բանահյուսության բնագավառում աշխատող մարդկանց: Օրվա ավարտին կանցկացվի համերգ:
Միջոցառումն իրականացնում են տեղական ինքնակառավարման մարմիններն ու Վրաստանի ազգային զբոսաշրջության վարչությունը՝ CHECK IN GEORGIA նախագծի աջակցությամբ: