
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հույս է հայտնել, որ «3+3» հարթակի շրջանակներում Անկարայում կայանալիք հաջորդ հանդիպմանը կմասնակցի նաև Վրաստանը։
«Մենք հանդիպում ունեցանք Մոսկվայում, սակայն Վրաստանը չմասնակցեց։ Հաջորդ հանդիպումը տեղի կունենա Անկարայում, մենք ակնկալում ենք նաև Վրաստանի մասնակցությունը»,- ասել է Չավուշօղլուն։
Տարածաշրջանային «3+3» համագործակցության ձևաչափի (Ռուսաստան, Թուրքիա, Իրան և Հայաստան, Ադրբեջան, Վրաստան) դեկտեմբերի 10-ին կայացած առաջին նիստին Վրաստանը չմասնակցեց, մերժում է այդ նախաձեռնությունը, փոխարենը ղարաբաղյան կոնֆլիկտի հանգուցալուծման բանակցությունների և քննարկումների համար հարևաններին շարունակում է առաջարկել իր հարթակը:
Տաթև Խոցանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր