
Վրաստանի Քվեմո Քարթլիի շրջանի Մառնեուլիի մունիցիպալիտետի հայաբնակ Չանախչի գյուղի նորակառույց դպրոց տանող ճանապարհը կվերականգնվի: Այս հարցը քննարկվել և հավանության է արժանացել քաղաքապետարանի սակրեբուլոյի մարտի 5-ի նիստում:
MarneuliFM-ի փոխանցմամբ՝ վերականգնման միջոցները հատկացվելու են Լեռնային բնակավայրերի զարգացման հիմնադրամից։
Սակրեբուլոյի խորհրդի աշխատակազմի ղեկավար Նինո Բերիձեն ասել է՝ դեպի դպրոց տանող ճանապարհահատվածն ավելի քան մեկ կիլոմետր երկարություն ունի, կարժենա ավելի քան 600 հազար լարի։
Նշենք, որ 2004 թվականից վագոններում դասընթացը կազմակերպած Չանախչիի 9-ամյա դպրոցը 2023-2024 ուսումնական տարվանից նոր, ժամանակակից դպրոցի շենք ունի, որը նախատեսված է 60 աշակերտի համար: