Վրացի ֆուբոլիստ Գիորգի Չակվետաձեն անգլիական «Ուոթֆորդ» ակումբի հետ պայմանագիրը երկարաձգել է մինչև 2029 թվականը։
Չակվետաձեն ակումբին միացել է 2023 թվականի օգոստոսին և անցկացրել 44 հանդիպում։
Ակումբի գլխավոր մարզիչ Թոմ Քլևերլին ասել է, որ Չակվետաձեն «փայլուն օրինակ է երիտասարդ խաղացողների համար»։ Քլևերլին հույս է հայտնել, որ Չակվետաձեն մեծ դեր կունենա ակումբի ապագայի և հաջողությունների մեջ։