
Հորդառատ անձրևի հետևանքով Քոբուլեթիի մունիցիպալիտետի Չաքվի բնակավայր տանող ճանապարհահատվածը հեղեղվել է։
Ըստ տեղեկությունների՝ հեղեղվել են նաև Չաքվի բնակավայրի կենտրոնական փողոցները, ջուրը լցվել է տների առաջին հարկերը:
Batumelebi.netgazeti.ge լրատվամիջոցի փոխանցմամբ, տեղի բնակիչները պատմել են` ջրի մակարդակն այնքան է բարձրացել, որ մեքենաների և քաղաքային ավտոբուսների երթևեկությունը որոշ ժամանակ դադարել է։
Բաթումիի քաղաքապետարանի մամուլի կենտրոնից հաղորդել են, որ երթևեկությունն արդեն վերականգնվել է։