
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին անդրադարձել է համամասնական ընտրական համակարգին անցնելու մասին օրինագծի քվեարկության տապալմանը:
«Ես՝ որպես իշխող քաղաքական ուժի առաջնորդ, ևս մեկ անգամ հաստատում եմ, որ եղել եմ և շարունակում եմ կողմ լինել 2020 թվականին համամասնական համակարգին անցնելուն: Ի սրտե ցավում եմ, որ դա տեղի չունեցավ»,- հայտարարել է Իվանիշվիլին:
Վերջինս խոսել է նաև այսօր խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների նախագծի տապալման պատճառների մասին: Նա մեղադրել է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության պատգամավորներին։ Իվանիշվիլիի խոսքով վերջիններս մինչև քվեարկությունը անձնական վիրավորանքներ են հասցրել խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչների հասցեին, ինչն էլ պատճառ է դարձել, որ մեծամասնության 37 ներկայացուցիչ ձեռնպահ է մնա քվեարկությունից: