Արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին անդրադարձել է խորհրդարանական մեծամասնությունից պատգամավորների արտահոսքին: Այս մասին նախարարն ասել է Սածիրե գյուղում հանրային կենտրոնի բացման արարողությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում:
«Ես ափսոսում մեծամասնության նմանատիպ լուծարումը: Ես հույս ունեմ, որ սա մեր թիմի վերջին կորուստը կլինի: Միասնությունը դժվար է կառուցվում, այդ պատճառով միասին պետք է զգուշանանք»,- հայտարարել է Արդարադատության նախարարը:
Հիշեցնենք՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը խորհրդարանում կորցրեց սահմանադրական մեծամասնությունը: 115 անդամից բաղկացած մեծամասնությունից դուրս գալու մասին արդեն հայտարարել է 5 պատգամավոր: