
«Արևմուտքում հիմա են արթնացել և հասկացել, որ Պուտինը սպառնալիք է», — այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրասիայի հարցերով տեղակալ Ուես Միթչելը՝ Թբիլիսիում Մակքեյնի ինստիտուտի կազմակերպած միջազգային գիտաժողովի ժամանակ: Ուես Միթչելը խոսել է Ռուսաստանի կողմից սպառնալիքների և քաղաքակիրթ աշխարհի պատրաստակամության մասին:
«Ցավալի է, որ մենք չարթնացանք 2008 թ. ռուս-վրացական պատերազմից անմիջապես հետո: Ավելի վաղ ասում էին, որ Ռուսաստանը սպառնալիք չէ: Արևմուտքում հիմա արթնացան և ասում են, որ Ռուսաստանը լուրջ սպառնալիք է: Սա Ուկրաինայում պատերազմի սկսման նախապայմանն էր: Արևմուտքը արթնացավ և արդեն գիտենք, որ Ռուսաստանը լրջորեն է խաղում: Այն փաստը, որ Ռուսաստանը թույլ է, պետք է մոռանանք: Պուտինը սպառնալիք է և ագրեսոր», — ասել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրասիայի հարցերով տեղակալը: