
Վրաստանում խոշոր ինտերնետ պրովայդերներից մեկի՝ «Caucasus Online» կազմակերպության 100 տոկոսանոց սեփականատերն այսուհետ ադրբեջանական NEQSOL հոլդինգն է, ավելի կոնկրետ՝ բիզնեսմեն Նասիբ Հասանովը: Վրաստանի կոմունիկացիաների հանձնաժողովը, չնայած, գտնում է, որ Հասանովն ապօրինի սեփականատեր է:
Caucasus Online-ի 49%-ը ադրբեջանական կազմակերպությունը ձեռք էր բերել դեռևս 2019 թվականին: Փոխանցումը համաձայնեցված չի եղել կոմունիկացիաների ազգային հանձնաժողովի հետ, ինչի պատճառով պահանջ է ներկայացվել վերադարձնել կազմակերպությունը նախնական իրավիճակին:
Նախորդ տարվա ընթացքում, կոմունիկացիաների մասին օրենքում մտցված փոփոխությունների համաձայն, հանձնաժողովը կազմակերպությունում հատուկ ղեկավար էր նշանակել, չնայած ղեկավարի լիազորությունները դատարանը ժամանակավորապես դադարեցրել էր: