
Վրաստանի պետական անվտանգության ծառայության տեղեկատվությամբ, Թբիլիսիի բժշկական համալսարանի միջազգային հարաբերությունների բաժնի գլխավոր մասնագետը և ևս մեկ քաղաքացի ձերբակալվել են կաշառք վերցնելու մեղադրանքով:
ՊԱԾ-ի տեղեկատվությամբ, Բժշկական համալսարանի աշխատակիցը քաղաքացու օգնությամբ հիշյալ համալսարանում դիմորդի ընդունելության անհրաժեշտ հարցազրույցի հաջող անցկացման համար կաշառքի տեսքով պահանջել է 1000 դոլար:
Հետաքննությունն ընթանում է Վրաստանի ՔՕ-ի 338-րդ հոդվածով, ինչը ենթադրում է ազատազրկում 6-9 տարվա ժամկետով: