Բժիշկների և բուժքույրերի համար կսահմանվի նվազագույն աշխատավարձի սահմանաչափ, ասել է առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան։ Նրա խոսքով, նվազագույն աշխատավարձ կսահմանվի միայն հիվանդանոցում աշխատող բժիշկների ու բուժքույրերի համար։
«Նվազագույն աշխատավարձի քաղաքականությունը կարևոր է համընդհանուր առողջապահական ծրագրում բուժքույրերի և բժիշկների համար նվազագույն աշխատավարձ սահմանելու համար, որը կդառնա նրանց արժանապատիվ աշխատավարձի հիմքը, նաև կերաշխավորվեն աշխատանքի մոտիվացիան ու անվտանգությունը», — ասել է Գաբունիան։
Հետևաբար, 2023 թվականի հունվարի 1-ից կլինիկաները պարտավոր են ապահովել բուժանձնակազմի նվազագույն ժամային աշխատավարձը` առնվազն հետևյալ չափերով.
Բժշկի համար՝ ժամում 7 լարի;
Բուժքրոջ համար՝ ժամում 4,4 լարի։