Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեի խոսքով՝ այս փուլում բժիշկների պարտադիր պատվաստման հարց չի քննարկվում․ ակնկալում են, որ բժիշկներն իրենք կկայացնեն որոշում:
«Այս փուլում մենք չենք քննարկում պարտադիր պատվաստումը, քանի որ կարծում ենք, որ բժիշկներն ամենից լավ գիտեն, թե որքան կարևոր է պատվաստումը մեր յուրաքանչյուր քաղաքացու և իրենց առողջության համար: Հետևաբար, մենք սպասում ենք, որ նրանք անկախ որոշում կկայացնեն», — լրագրողների հետ զրույցում ասել է առողջապահության նախարարը:
Վրաստանում հուլիսի 28-ի տվյալներով մինչ այժմ իրականացվել է 432 795 պատվաստում, լրիվ պատվաստված է 144 222 մարդ: Այսօր հաստատվել է կորոնավիրուսի ավելի քան 3000 նոր դեպք: