Շտապօգնության բժիշկները Վրաստանում կվերապատրաստվեն կենսաբանական և ճառագայթային պատահարներ բուժելու նպատակով, հայտնում է jandacva.ge առողաջապահության մասին լուրերի կայքը։
Հատկանշական է, որ Վրաստանում առաջին անգամ «Նախագիծ 88»-ն անցկացվում է Հարավային և Արևելյան Եվրոպայի երկրներում քիմիական, կենսաբանական, ռադիացիոն և միջուկային պատահարներին վերապատրաստելու և արձագանքելու համար։
Ծրագրի շրջանակներում ուսումնական կենտրոնն ապահովվել է համապատասխան հատուկ կրթական սարքավորումներով։ Վրաստանն անվճար կստանա այս սարքավորումը, որի արժեքը կազմում է 300 հազար եվրո։
Նախատեսվում է նաև հատուկ սարքավորումներ տրամադրել բժշկական բրիգադներին՝ պատահարներին արձագանքելու համար։
«ԵՄ–ից ֆինանսավորվող «Նախագիծ 88»-ին հյուրընկալել է Արտակարգ իրավիճակների համակարգման և արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնը:
«Նախագիծ 88-ը» կտևի 2022 թվականի հոկտեմբերի 10-ից մինչև հոկտեմբերի 21-ը, որին կմասնակցի առավելագույնը 50 մասնակից Հարավային և Արևելյան Եվրոպայի 10 երկրներից»,- նշված է տեղեկատվության մեջ։