Վրաստանի Պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին ներկայացրել է գերատեսչության նոր ծրագիրը, որի նպատակը զինվորականների և նրանց ընտանիքի անդամների համար կրթություն ստանալն ավելի հասանելի ու ցանկալի դարձնելն է:
Իրակլի Ղարիբաշվիլիի որոշմամբ՝ նախարարությունը ԲՈՒՀ-երում սովորող զինվորականների և նրանց ընտանիքի անդամների համար կապահովի ուսման վարձի 50 տոկոսի չափով համաֆինանսավորում․ այսինքն պետության կողմից սահմանված 2 250 լարիի կեսը կֆինանսավորի Պաշտպանության նախարարությունը:
Միաժամանակ, բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին նախարարությունը մեկ կիսամյակի համար կսահմանի «նախարարի կրթաթոշակ»՝ 750 լարիի չափով: