
Արևմտյան Վրաստանի Սամեգրելոյի շրջանում ձերբակալվել է պատվաստվածների բազայում գումարի դիմաց քաղաքացիներին գրանցած բուժքույրը, հայտնում է Ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը։
Տեղեկությունների համաձայն քաղաքացիները բուժքրոջը վճարել են 300 լարի։
Այս պահի դրությամբ ծառայությունից օգտված 15 անձի ինքնություն է բացահայտվել։ Բուժքրոջ մյուս հաճախորդներին հայտնաբերելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։
«Նախնական տվյալներով՝ նույն հանցավոր եղանակով պատվաստվածների էլեկտրոնային բազայում գրանցվել են ևս տասնյակ անձինք»,- հայտնել են վարչությունից։
Նման հանցագործությունների համար Վրաստանի քրեական օրենսգիրքը նախատեսում է ազատազրկում՝ երեքից հինգ տարի ժամկետով։